Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Չինաստանը հայտարարեց ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության մասին

ՉԺՀ-ն պատրաստ է ընդլայնել փոխշահավետության և փոխադարձ հարգանքի հիման վրա համագործակցությունը Եվրոմիության հետ: Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:

Նրա խոսքերով, «Չինաստանը միշտ դիտել է ԵՄ-ի հետ հարաբերությունները ռազմավարական տեսանկյունից և համարել է, որ համագործակցությունը ընդհանուր ուղղություն և հարաբերությունների լեյտմոտիվ է ՉԺՀ-ի և ԵՄ-ի միջև, ինչպես նաև միշտ դիտել է Եվրոպային որպես գործընկերոջ, այլ ոչ թե մրցակցի»։

«Մենք հավատարիմ կմնանք մեր ընտրած համակարգին և զարգացման ուղուն, լիովին կհարգենք այլ երկրների անկախ ընտրությունը և չենք մասնակցի որևէ տեսակի համակարգերի արտահանման կամ համակարգային մրցակցության», ՉԺՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: