Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի գագաթաժողովը տեղի կունենա Ժնևում`հունիսի 16-ին: Այդ մասին այսօր հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 16-ին Ժնևում բանակցություններ կվարի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ», ասված է հայտարարության մեջ:
Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարները առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկեն մի քանի թեմաներ՝ ներառյալ «ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման վիճակն ու հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական թեմաներ, այդ թվում՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում փոխգործակցությունը և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը», հայտնում է Կրեմլը։