Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մարդիկ պատրաստ են հիմար պատճառով տարիների վաստակով ստեղծված բժշկական կենտրոնը տապալել, ինչ է թե՝ այս սրիկա կապիտուլյանտին դուր գան ընտրությունների նախաշեմին». Տիգրան Աթանեսյան

25/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս լուր տարածվեց, որ առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանով՝ կասեցվել են «Սլավմեդ» բժշկական կենտրոնում իրականացվող մեկ տասնյակից ավելի ծառայությունների լիցենզիաները:

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ 2014 թվականից Երևանում գործող այս կենտրոնում կասեցվել է դիմածնոտային վիրաբուժության, ակնաբանական, բժշկական օգնության և սպասարկման, նեոնատոլոգիական, քիթ-կոկորդ-ականջաբանական, պլաստիկ-վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական ու արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկայի և մի շարք այլ ծառայությունների լիցենզիան:

Որոշումը կայացվել էր կառավարությանն առընթեր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների հիմքով, իսկ տեսչական մարմինը հիվանդանոց ստուգման է մտել բնակիչներից ստացած բողոքի հետքերով:

«Ցանկացած լիցենզավորում տրվում է կոնկրետ հասցեի հասցեատիրոջը, որ էս հասցեում իրավունք ունեք իրականացնել այս գործունեությունը, մեր զննման արդյունքում հայտնաբերել ենք, որ կոնկրետ տրված հասցեն և գործունեության հասցեն իրար հետ չեն համապատասխանում»,- լրատվամիջոցին ասել էր ստուգումներ իրականացրած տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը:

168.am-ի հետ զրույցում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի սեփականատեր Արկադի Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ կենտրոնի ծառայությունները կասեցված չեն:

«Եղել է նման հրաման, բայց այն վիճարկվել է Վարչական դատարանում, և այդ կասեցումը, այսպես ասած, կասեցվել է: Այս պահին «Սլավմեդ» բ/կ-ն լիարժեքորեն գործում է, և դա ամենակարևորն է մեր այն քաղաքացիների համար, ովքեր օգտվում են այդ կենտրոնից»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարության՝ կասեցման պատճառին, ըստ Տիգրան Աթանեսյանի՝ դրա հեղինակներն արհեստածին, ինչ-որ մի հիմար պատճառ են գտել:

«Ակնհայտ շահագրգիռ անձանց բողոք է եղել, որի հիման վրա հայտնվել ու ստուգումներ են իրականացնում: Ամենակարևորը պետք է իմանալ, որ զուտ մասնագիտական-բժշկական առումով կենտրոնը որևէ լիցենզիայի խնդիր չունի: Շփոթմունքն առկա է հասցեների հետ կապված, այդ  շփոթմունքը շատ արագ կշտկվի»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ընդամենը կա ուշացում՝ կապված շինարարական ինչ-որ հատվածի ավարտական ակտի հետ:

Վերջինս նշեց, որ այնպես չէ, որ կենտրոնն ապօրինի կամ սխալ հասցեով է գործում. Խոսքն ընդամենը կցակառույցի մասին է:

«Սա ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող գործողություն է, և հասկանալի է, թե ինչու: Այսինքն՝ մարդիկ պատրաստ են մի ինչ-որ հիմար պատճառով տարիների վաստակով, մասնագետների, բժիշկների ուժերով ստեղծված բժշկական կենտրոնը տապալել, ինչ է՝ այս սրիկա կապիտուլյանտին դուր գան ընտրությունների նախաշեմին»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Հարցին, թե ովքեր են իր վկայակոչած շահագրգիռ անձինք, փաստաբանը պատասխանեց. «Դրանք թավշիստների կողմից հովանավորվող անհասկանալի շինարարներ են, որոնք պարոն Համբարձումյանի տան մոտ ապօրինի շենք են կառուցում: Շինթույլտվությունը կասեցված է, բայց իրենք շինարարություն են անում: Փաստորեն այդ ապօրինի շինարարությունը հովանավորում են այս Ազգային ժողովի պատգամավորները, որոնց անուններն այս պահին ես չեմ տա, և նրանք հընթացս փորձում են գոհացնել այս ստոր իշխանության պարագլխին»,- ասաց փաստաբանը:

Մեր հարցին ի պատասխան՝ Տիգրան Աթանեսյանն ասաց նաև, որ պետպատվերով ծառայությունները ևս մատուցվում են, ևս մեկ անգամ շեշտեց՝ բժշկական կենտրոնը գործում է լիարժեքորեն, ամբողջ ծավալով:

«Կուզենայի նշել, որ այս օրերին ակնհայտ մանիպուլյատիվ ռեպորտաժ էր պատրաստել «Ազատություն» ռադիոկայանը, որն ամենամեծ լուման ունի մեր երկիրը կազմաքանդելու մեջ:  Մի տեսակ հաճույքով ռեպորտաժներ են սարքում ու ցույց են տալիս, ասենք, բժշկական կենտրոնի տնօրենի մեքենան… Ծիծաղելի է, որովհետև տնօրենի ընտանիքին է պատկանում նույն «Բենթլիի» ներկայացուցչությունը Հայաստանում: Բա նա չունենար այդ մեքենան, ո՞վ ունենար: Այսինքն՝ դա «ժեխ» զանգվածի վրա հաշվարկած ռեպորտաժ էր»,- ասաց փաստաբանը:

Տիգրան Աթանեսյանը պնդեց՝ այս գործընթացն ակնհայտ քաղաքական շարժառիթ ուներ:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ ձևով փորձում է պաշտպանել «բացահայտ դավաճան Նիկոլին»․ Գագիկ Համբարյան

Հաջորդ գրառումը

Սասուն Միքայելյանը որդու պատճառո՞վ է նեղացել. Փաշինյանը մերժել է որդուն մտցնել ընտրացուցակ. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Սասուն Միքայելյանը որդու պատճառո՞վ է նեղացել. Փաշինյանը մերժել է որդուն մտցնել ընտրացուցակ. «Հրապարակ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական