Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվ դեռ ասում են՝ թողե՛ք, թո՛ղ աշխատի (զուգահեռ իրականություն)

24/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քչերն են հիշում, որ օրեր առաջ լրացել է ՀՀ կառավարության գործունեության՝ վարչապետի կողմից հռչակված ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզի 6-ամսյա ժամկետը։ 2020 թ․ նոյեմբերին այս ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո շատերն ասում էին՝ թողե՛ք, թո՛ղ աշխատի։ Թողեցին․․․ Անցել է 6 ամիս, և որևէ ուղղությամբ (բացի մասամբ 14-րդ կետից), ըստ էության, նշված աշխատանքի վերջնարդյունքը չկա, մեծ մասի դեպքում նույնիսկ որևէ գործողություն չի արվել։ Քանիցս բարձրաձայնել եմ 11-րդ կետի ուղղությամբ՝ ժողովրդագրական խնդիրների աղետալի վիճակը։ Հիմա նորից նույն միտքը (թողե՛ք, թո՛ղ աշխատի) ասելուց առաջ կարդացեք ինքներդ այդ ճանապարհային քարտեզի դրույթների մեծադղորդ ցանկը և ձեզ համար փորձեք դուրս բերել նշված ուղղություններով կատարված որևէ իրական գործողություն․«1. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:2. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնում:3. Զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների եւ ենթակառուցվածքների վերականգնում:5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում:6. Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:7. Պատերազմին մասնակցած անձանց եւ ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում:8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ:9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում:10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:13. Մասնագիտացած դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ:14. Հայաստանյան քաղաքական եւ քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:15. Սփյուռքի հայկական կառույցների եւ առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան եւ սփյուռքի առանձին անհատների եւ կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ»:

Միքայել Մալխասյանպատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԽ-ն պատրաստվում է թուրքական «Գորշ գայլերի» շարժումը ներառել ահաբեկչական խմբերի ցանկում

Հաջորդ գրառումը

80 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր․ ՌԴ ՊՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հրապարակախոսություն

Ադրբեջանի համար սա եղել է ամենակարևոր պահանջը և Մինսկի խմբի լուծարումն իրենց համար կարևորագույն հաղթանակ է. Արման Աբովյան

01/12/2025
Հաջորդ գրառումը

80 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր․ ՌԴ ՊՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական