Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Սյունիքում հայ եւ ադրբեջանցի զինվորականների վեճի եւ քաշքշուկի հետեւանքով երկու կողմից էլ կան վնասվածք ստացածներ. ՊՆ

Երեկ՝ մայիսի 20-ին, հայ եւ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ Սեւ լճի մերձակայքում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով հայկական եւ ադրբեջանական կողմերի զինվորները վնասվածքներ են ստացել։

«Հիմնականում թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել, լուրջ բան չկա»,– փոխանցեցին ՊՆ–ից՝ չհստակեցնելով տուժածների թիվը։

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ–ից հայտնել էին, որ մայիսի 20-ի երեկոյան, հայ եւ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, սակայն վիրավորների մասին չէր հաղորդվում։ Ավելի ուշ Armlur.am-ը հաղորդել էր, որ  միջադեպի հետեւանքով 11 զինվոր է  տեղափոխվել  Գորիսի հիվանդանոց։

News.am