Կապանի ԲԿ-ին ամենագնաց շտապօգնության մեքենաներ են տրամադրվել

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Կապանի բժշկական կենտրոնին հատկացված ամենագնաց շտապօգնության մեքենաներն այսօր տեղ են հասել։
Նվում է, որ դրանք ձեռք են բերվել պետական միջոցներով: Մեկը կտրամադրվի ԲԿ-ի հիվանդանոցին, մյուսը՝ պոլիկլինիկային։
«Մեքենաները ռեանոմոբիլներ են ու հագեցած են առաջին օգնության համար անհրաժեշտ սարքավորումներով: Դրանք կօգնեն բարելավել բարձր լեռնային գոտիների բնակչության սպասարկման որակը, քանի որ կարող են հաղթահարել բարդ ճանապարհները։
Նման մեքենաների հատկացման պետական ծրագիրը շարունակական կլինի նաեւ մարզի մյուս համայնքների շտապօգնության ծառայությունների համար», – նշված է հաղորդագրության մեջ։
