Թալիբները պմդում են, որ Աֆղանստանում ամերիկյան զինվորներին սպանելու վերաբերյալ Ռուսաստանի հետ իր դավադրության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ ՌԻԱ գործակալությանը այդ հայտարարությունն է արել արմատական «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:
Ըստ նրա, այդ «սխալ և անհիմն տեղեկատվությունը» դիտավորյալ տարածվել է Քաբուլի ազգային անվտանգության վարչության կողմից՝ «խաղաղ կարգավորման գործընթացի սաբոտաժ իրականացնելու համար»: