Շաբաթ, 25 Հուլիս, 2026

20․000 ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի սահմաններին. Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է անում խոսքից գործի անցնել(տեսանյութ)

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է արել երկրի իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանն սպառնող վտանգի աճի պարագայում:

«Ադրբեջանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ պրովոկացիաները: 20 հազար ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի սահմաններին: Ե՞րբ ենք մենք խոսքի դիվանագիտությունից անցնելու գործի դիվանագիտությանը»,- հարցադրել է Լարշեն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին անհապաղ լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը:

Նյութի աղբյուր ՝ asekose.am