Մինչև 2018թ․-ը իրենց իրավապաշտպան կազմակերպություն կամ ՀԿ հռչակած որոշները, ովքեր սնվում են օտարերկյա ֆինանսերից, բանակում ամեն մի չինչի միջադեպը դարձնում էին լայն քննարկման առարկա։ Սպա-զիվնոր, զինվոր-զինվոր հաարաբերությունները ներկայացնում գորշ գույներով և իրավունքների պաշտպանության անվան տակ բանակը կազմաքանդում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրեւմ է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Այսօր դրանց ձայնը չի լսվում, իրենց տերերին չե՞ն զեկուցում, թե թուրքն ինչեր է անում, զինծառայողների իրավունքներն ինչպես է խախտում, ինչպես է նսեմացնում ազգային և կրոնական հողի վրա և աշխարհին ի ցույց դնում։
Գիտեք, բացարձակ կապ չունի տեսանյութի ժամանակագրությունը, եկեք դրա վրա չկենտրոնանք, փաստն այն է, որ տեղի է ունեցել նման բան, որ հիմա ոչ թե փրփոտած բերաններով պետք ա հարձակվեն սեփական ազգի վրա, հատկապես այն հատվածի, ով իր ապրած կյանքով է ապացուցում, որ հայրենատեր և հայրենասեր է, այլ պետքա հիմա միջազգային կազմակերպություններին, պետություններին իրար խառնեիք։
Եթե որևէ մեկը կրկին քննարկումը տարավ ժամանակագրության դաշտ, համարելու եմ թշնամու կողմից վարձրատրված մեկը, ով կատարում է մեդիատեռոր։ Հասկացեք, ինչ կապ ունի, երեք օր առաջ է եղել, մեկ շաբաթ, թե այսօր, դրանից պակասու՞մ կամ ավելանու՞մ է ձեր ինքնասիրությունը»,- գրել է Հովհաննիսյանը։