Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանական «Հայկական ժամանակ» թերթը ԵՊՀ-ից խնդրում է տվյալներ իմ գիտական կենսագրության մասին

18/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը իր ՖԲ էջում գրում է, –

Այսօր գալով աշխատավայր` ԵՊՀ, նայեցի օրվա գրությունները և դրանցից մեկը առաջացրեց ժպիտ և նեղմտության հանդեպ զզվանքի զգացողություն: Իշխանական «Հայկական ժամանակ» թերթը ԵՊՀ-ից խնդրում է տվյալներ իմ գիտական կենսագրության մասին` երբ եմ պաշտպանել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները, «ինչ հանգամանքներում», ովքեր են քվեարկել, որքան դեմ և կողմ: Սակայն անզեն աչքով անգամ նկատելի է, որ համալսարանական դիպլոմ այդպես էլ չստացած լրագրողի հիմնադրած թերթի աշխատակիցը չի կարողացել քողարկել ակնհայտ միտումը, քանի որ հարցումը պարունակում է նման տեղեկություններ պահանջող գրություններում 1953 թվականին Ստալինի մահից հետո երբևէ չհանդիպող հարցեր:

Նախ` իրենց իշխանության հանդեպ իմ անթաքույց բացասական վերաբերմունքի ֆոնին այսպիսի անգրագետ հարցումը` ինձ հիմնավոր կասկածի հիմք է տալիս միտումի առկայության և իշխանության կողմից սողացող ճնշման նպատակադրվածության վերաբերյալ: Ատենախոսությունների պաշտպանության ընթացակարգը հստակ է, քվեարկությունը` փակ, գաղտնի: Իմ երկու ատենախոսություններն էլ պաշտպանվել են հանձնաժողովների միաձայն կողմ քվեարկությամբ, պաշտպանության ողջ գործընթացի մասին արձանագրությունները և տեսաձայնագրությունները առկա են ՀՀ ԲՈԿ-ում:

Միայն մի խնդիր կա, որը ինձ «անհանգստացնում է». իմ ատենախոսությունները, մոտ մեկ տասնյակ գրքերը, դասագրքերը, 90-ից ավելի գիտական հոդվածների մեծ մասը օբյեկտիվ, սակայն հակաթուրքական բնույթ ունեն: Միգուցե սա է մտահոգություն առաջացրել «թշնամանքը կառավարել» ցանկացող առանց բարձրագույն դիպլոմի անձի իշխանության և նրա թերթի մոտ:

Մի «մեղք» էլ ունեմ. իմ բազմաթիվ թուրքագետ-սաները (այդ թվում գիտական կոչումներ ունեցող) տարբեր ոլորտներում` գիտական, վերլուծական, կրթական, մամուլի, պետական տարբեր գերատեսչություններում իրականացնում են մասնագիտական գործունեություն, իսկ մասնագիտական` թյուրքագիտական իմացությունը որևէ մեկին չի կարող թույլ տալ Ալիևին համարել «կիրթ, կառուցողական», ընդունել «թշնամանքը կառավարելու» տխմար և տգետ տեսությունը, Շուշին անվանել Շուշա և այլն: Ինչևէ, ես միշտ սիրով եմ շփվում մամուլի հետ, ուստի պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին ինչպես մասնագիտությանս, այնպես էլ իմ համեստ անձի հետ կապված: Ի դեպ, պատրաստ եմ այս թեմայով պատասխանել անգամ «Հայկական ժամանակ»-ի, թուրքական և ադրբեջանական մամուլի հարցերին:

Հ.Գ. դասական ֆիլմում Բենդերը ասում է. «Շուրա, դուք պիժոն եք…»:

 Ես ասում եմ. տիկնայք, պարոնայք և այլ կամ դեռևս չճշգրտված սեռի ներկայացուցիչներ, դուք պրիմիտիվ եք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. անհետ կորած 77-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Մարտունի գետում․ shamshyan.com

Հաջորդ գրառումը

Բերման է ենթարկվել Կոստանտին Տեր-Նակալյանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Բերման է ենթարկվել Կոստանտին Տեր-Նակալյանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական