Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Իսրայելի գործողությունները Գազայում կշարունակվեն առնվազն մի քանի օր

Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում արմատականների դեմ կշարունակվեն առնվազն մի քանի օր ևս: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երկրի հարավում տեղական խորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Գործողությունը կշարունակվի առնվազն մի քանի օր: Դրանից հետո [արմատականների] ցանկացած հրթիռակոծությանը կհաջորդի ամենավճռական պատասխանը», վարչապետի խոսքերն է մեջբերում Times of Israel-ը: