Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

5,3 մագնիտուդ երկրաշարժ Իրանում

Երկուշաբթի 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հյուսիս-արևելքում: Այս մասին հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Աղետի էպիկենտրոնը գտնվել է Բոջնուրդ քաղաքից 50 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է 192 հազար մարդ: Օջախը եղել է 10 կմ խորության վրա: