«Ռուսաստանը մեր անվտանգությունը կարող է ապահովել ռազմական, քաղաքական գործոնով, բայց Ռուսաստանը չի կարող մեր ամեն հովվի կողքին զինվոր կանգնեցնի, որ հովիվը կարողանա Հայաստանի արոտավայրում ոչխար արածեցնի։ Ռուսաստանը չունի այնպիսի ռեսուրսներ, որ փոխարինի Հայաստանի ԶՈՒ-ին, ֆիզիկապես ի վիճակի չէ երկար ժամանակ 40-50 հազարանոց զորք պահի Հայաստանում: Եթե միայն Ռուսաստանը պետք է մեր անվտանգությունն ապահովի՝ հարց է առաջանում, թե Հայաստանի պետականությունն ո՞ւմ է պետք։ Որևէ դաշնակից իր զինվորին չի զոհելու երկրի համար, որը պատրաստ չէ գեթ մեկ կրակոց արձակել իր տարածքը պահպանելու համար»։
Ռազմ․ինֆո կայքի համակարգող ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆ