ԵՄ անդամ երկրները մտադիր են ամրապնդել Թուրքիայի հետ երկկողմ կապերը՝ հետ շրջելով Անկարայի հետ հարաբերությունների բացասական միտումը: Այդ մասին ասվում է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան Եվրոմիության կարևոր գործընկերն է:
Ըստ զեկույցի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Վալլետայում դարձավ ԵՄ-ի և Անկարայի միջև ինտենսիվ երկխոսության շարունակությունը: