Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Որքան ուշանում են լուծումները, Ադրբեջանի՝ իր նախկին դիրքեր վերադառնալու հավանականությունը կտրուկ նվազում է. Տիգրան Աբրահամյան

Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանը ժամանակ է ձգում, բարենպաստ դիրքերում տեղավորվում, ամրանում․ ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Ժամանակը մեր դեմ է աշխատում, և որքան ուշանում են լուծումները, այնքան հավանականությունը, որ Ադրբեջանը կվերադառնա իր նախկին դիրքեր, կտրուկ նվազում է», – նշել է նա։