Եվրոմիությունն ու ՆԱՏՕ-ն Բելառուսին սպառնացել են պատժամիջոցներով, եթե վերջինս ճանաչի Հարավային Օսիայի անկախությունը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցի ընթացքում:
Բելառուսը չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը երբեք ճնշում չի գործադրել Մինսկի վրա՝ ճանաչելու Հարավային Օսիան և Աբխազիան, տեղեկացրել է Բելառուսի նախագահը։ «Մենք քննարկել ենք հարցը Ռուսաստանի հետ, բայց որ Ռուսաստանը ճնշում գործադրեր՝ ոչ», ասել է նա: