Վերջին երեք օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի հատվածից մոտ 1500 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, դրանցից մոտ 350-ը չեն հասել, մի քանի հարյուրը խոցվել են «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգով. հայտնում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ հինգշաբթի՝ մայիսի 13-ի գիշերը, Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին պատասխան օդային հարվածներ են հասցրել:
Գազայի հատվածում խոցված թիրախների թվում են ՀԱՄԱՍ շարժման ֆինանսական կենտրոնը և այն շենքը, որտեղ պահվում են նրա հետախուզական տվյալները: Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռային հարձակման մեկնարկից ի վեր առաջին անգամ երկրի հյուսիսում օդային ահազանգ է հնչել: