Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Սադրանքները պետք է քննարկել ռուսական կողմի հետ.Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Շուշիում այսօր կազմակերպված հրավառությունը, մուղամն ու ադրբեջանական քարոզչությունն ապահովող մյուս ատրիբուտները մեկ բառով կարելի է որակել որպես սադրանք։

Այսպիսի տեղեկատվական, հոգեբանական և, իհարկե, քաղաքական գրոհները պետք է նվազագույնը համարժեք քաղաքական գնահատականի արժանացնել։

Նմանատիպ սադրանքները պետք է քննարկել ռուսական կողմի հետ, հակառակ դեպքում այն ծավալման միտումներ է դրսևորում և կարող է վերաճել առավել վտանգավոր գործընթացի։