Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացումը նկատել էին հայ խաղաղապահները, որոնց թույլ չի տրվել կրակ բացել եւ հակառակորդը մուտք է գործել ՀՀ տարածք. Ռուս փորձագետը՝ Սյունիքի միջադեպի մասին

12/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Старше Эдды տելեգրամյան ալիքում ռուս ռազմական փորձագետը կարճ վերլուծություն է հրապարակվել, թե ինչ է տեղի ունեցել այսօր Հայաստանում 159, 160 և 161 դիրքերում։ Հաղորդվում է, որ այնտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի խաղաղապահ զորախմբի զինվորները, որոնք Աֆղանստանում և Իրաքում գործուղման մեջ են եղել։ 

«Չեմ նշի թվային կազմն ու պատրաստվածությունը, ուղղակի ավելացնեմ, որ Հայոց բանակի ողջ բարձրագույն հրամանատարական կազմը, հատկապես գլխավոր շտաբը և թիկունքի ծառայությունը, արժեր բերել ռազմադաշտային տրիբունալի, այդ թվում նաև քաղաքական ղեկավարությանը»։

Տելեգրամյան ալիքում հիշեցրել են, որ մայիսի 12-ին վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն առաջ են շարժվել Սև լճի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ: Ռուս սահմանապահներ այնտեղ չկան, պաշտպանության գիծը հսկում է ՀՀ ՊՆ խաղաղապահ զորախումբը։

«Դիրքերի հրամանատարները զեկուցել են, որ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի կուտակում և պետական սահմանի ուղղությամբ նրանք առաջխաղացում ունեն։ Կրակ բացելու թույլտվություն են խնդրել: Ռազմական ղեկավարությունը հայտարարել է, որ ամեն ինչ կարգին է և արգելել է կրակ բացել։ Ադրբեջանցիները խորացել են դեպի Հայաստանի տարածք, տեղակայվել ու վրաններ տեղադրել»։

Հաղորդվում է նաև, որ տեղեկատվությունը փոխանցվել է ռուս զինվորականներին, որոնք անմիջապես շարժվել են դեպի շփման գիծ։ Հայաստանի տարածքը լքելու առաջարկն ադրբեջանցիները մերժել են։

«Միևնույն ժամանակ Հայաստանում տարածվեցին լուրերը, թե ռուսները ոչինչ չեն անում, մենք անպաշտպան ենք, պետք է իսկական դաշնակիցների փնտրենք։ Ուզում եմ ասել, որ ծրագրված սադրանք է տեղի ունեցել և դրան մասնակցում էին ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ նրանց դաշնակիցները Հայաստանի ներսում։ Բայց գեղեցիկ պլանավորված խաղին երկու գործոն է խանգարել։ Հայ խաղաղապահները պատրաստվեցին մարտի ՝ անցնելով շրջանաձև պաշտպանության, իսկ ռուսները կոշտ արձագանքեցին։ Օդ բարձրացվեց ավիացիան և պատրաստվում էին հարված հասցնել Սիսիանից՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի ուղղությամբ»։

Տելեգրամյան ալիքը տեղեկացրել է, որ արդյունքում սադրանքը ձախողվել է, ադրբեջանցիները լքել են Հայաստանի տարածքը, իսկ Երևանից չկարողացան մեղադրել Ռուսաստանին։

Հեղինակները չեն բացառում, որ նման գործողությունները կկրկնվեն, հատկապես եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ալիևն ասել է, որ ուզում է Սյունիքը, իսկ Ալիևի ասածը Փաշինյանի համար օրենք է». Աննա Մկրտչյան(տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Նախադրյալ ներկայումս գոյություն չունի, ըստ այդմ՝ արագ լուծումներ որևէ ձևով տեսանելի չեն.Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Նախադրյալ ներկայումս գոյություն չունի, ըստ այդմ՝ արագ լուծումներ որևէ ձևով տեսանելի չեն.Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական