Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կա մեկ գլխավոր խնդիր՝ հեռացնել Նիկոլին

12/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատանքի փորձ ունի, եւ դրանք հաջողության տարիներ էին»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը։ «Այն, ինչ Հայաստանում կատարվել է, Ռոբերտ Քոչարյանի հետքերն են։ Իհարկե, սա չի վերաբերում Ռոբերտ Քոչարյանի նույնձեւ վերադարձին։ Իհարկե, բոլորին էլ քննադատում են, բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, արդեն այս իշխանությունների համար քննադատություն ասածը մեղմ է»,- նշել է նա։

-Այս դաշինքով ընտրություններին մասնակցելը որքանո՞վ է հաղթական լինելու:

-Կարծում եմ՝ հաղթողները գիտեն հաղթանակի արժեքը: Մարդիկ են հավաքված, որ ոչ միայն ապացուցել են իրենց կյանքով, որ հաղթել են, այլեւ գիտեն, թե ինչպես երկիրն այս ճգնաժամից դուրս բերել: Սա, կարծում եմ, իսկապես հաղթող թիմ է լինելու, որովհետեւ այստեղ միավորված ոչ միայն երեք կողմ կա, այլ շատ ավելի մեծ ճակատ է սա, որի մեջ միավորված են բոլոր նրանք, որոնք հասկանում են ճգնաժամի լրջությունը, դրանից դուրս գալու անհրաժեշտությունը եւ պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքներն այս գործի մեջ դնել, եւ ես վստահ եմ, որ հաջողելու ենք:

-Պարո՛ն Ռուստամյան, այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ է քննադատվել մարտի 1-ին կամ իր կառավարման տարիներին Հայաստանի թալանի համար: Ի՞նչ եք կարծում, այս պահին Քոչարյանի շուրջ միավորվելը որքանո՞վ արդյունավետ կլինի «Դաշնակցության» համար:

-Նախ՝ Դաշնակցությունը Քոչարյանի աշխատանքի շատ հստակ փորձ ունի, եւ դրանք հաջողված տարիներ էին: Նրանք, որոնք ապրել են այդ տարիները, կարող են արձանագրել, թե Քոչարյանն ինչ վիճակում ստացավ երկիրը եւ ինչ վիճակում հանձնեց երկիրը 10 տարի հետո: Ցավում եմ, որ շատ երիտասարդներ, որոնք այդ տարիներին գիտակից կյանքով չեն ապրել, չեն պատկերացնում, թե ինչի մասին ենք մենք խոսում: Մենք շատ մեծ փորձ ունենք աշխատանքի: Իհարկե, սա չի նշանակում Քոչարյանի նույն ձեւով վերադարձ: Քննադատել բոլորին էլ կարելի է: Բայց մենք այս երեք տարիների ընթացքում այնպիսի ավեր տեսանք, որ այսօր գործող իշխանություններին քննադատել ասվածը շատ մեղմ է: Նրանք եկան, ստացան մի երկիր, որն ավիրեցին երեք տարվա մեջ: Նրանք քանդեցին, իսկ այդ մարդը կառուցող մարդ է: Այո, սխալներ եղել են, մենք դրանց մասին դեռ այն ժամանակ էլ ենք խոսել: Հիմա այդ սխալների վերագիտակցումով է վերադարձ տեղի ունենալու: Ոչ թե կրկնվող տարիները, այլ դրականը պահվելու է, իսկ բացասականը վերացվելու է, եւ նոր առաջընթացի շունչ ու հնարավորություն է տրվելու:

-Ըստ Ձեզ՝ որքանո՞վ արդյունավետ կլիներ, եթե առաջին նախագահի առաջարկն ընդունվեր:

-Նախ՝ առաջին նախագահը, կարծում եմ, որ այդ առաջարկն անում է անհասկանալի պայմաններում, որովհետեւ այդ որոշումներն արդեն բոլորն ընդունել են: Հիմա նախագահը վերջին պահին առաջարկ է անում: Ամեն մեկն իրենց ծրագրերն են ունեցել, բնականաբար դրանցով առաջնորդվել են: Ես չեմ կարծում, որ այսօր ամեն ինչ կորած է: Ես գիտեմ, որ կա մեկ գլխավոր խնդիր՝ Նիկոլին հեռացնել, որ նա չշարունակի ավիրել այս երկիրը:

-Դաշինքում ընտրված մյուս ուժը նոր կուսակցություն է, բայց Դաշնակցությունը երկար տարիների փորձ ունեցող քաղաքական ուժ է: Ի՞նչ եք կարծում, այս փուլում այս պահին Դաշնակցությունը հեղինակազրկվա՞ծ է, թե՞ ոչ:

-Դաշնակցությունը եղել է, կա ու կլինի: Մեր նպատակը եղել է մեր երկիրը, հողն ու ջուրը պահելով գնալ առաջ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առաջիկա ընտրությունների հետ կապված` ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ

Հաջորդ գրառումը

Արբեջանական զինվորականների ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները և հաստատում Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը.ՄԻՊ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Արբեջանական զինվորականների ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները և հաստատում Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը.ՄԻՊ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական