Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 12-ին պաշտոնական այցով կժամանի Երևան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վաղը՝ մայիսի 12-ին պաշտոնական այցով կժամանի Երևան: Առաջին անգամ վարչապետի պաշտոնում նա Հայաստան է այցելել 2014 թվականին:

Պաշտոնական հանդիպումներից հետո կանցկացվեն բանակցություններ՝ ընդլայնված ձևաչափով:

Վրաստանի վարչապետին այցի ընթացքում ուղեկցելու է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: