Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույց ստեղծելը կարող է հիմք դառնալ Բաքվի և Երևանի հարաբերությունների բարելավման համար. երկուշաբթի հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ: Մենք կարծում ենք, որ ձգձգված հակամարտության հաղթահարման տնտեսական ասպեկտների վրա կենտրոնանալու ուղղությամբ համատեղ աշխատանքը ստեղծում է օպտիմալ շրջանակ»,- ասել է Լավրովը:
«Մարդիկ պետք է զգան, որ այս գործընթացը տեղի է ունենում, կա իրական բարելավում: Երեք փոխվարչապետեր՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, պարբերաբար հանդիպում են երեք երկրների ղեկավարների կողմից ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում՝ քննարկելու, ղեկավարների համաձայնագրի համաձայն, Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցուղիների ապաշրջափակման վերաբերյալ գործնական ասպեկտները: Սա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որը նշանակություն կունենա տարածաշրջանային շրջանակներից շատ ավելի դուրս»,- հավելել է ռուս նախարարը: