Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Թուրքիայի հետ բարեկամության քարոզիչներն ու «թշնամանքը» կառավարողները. AntiFake.am

Մայիսի 9-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզի համայնքներ և հանդիպել քաղաքացիների հետ, անդրադարձել նաև Թուրքիայի հետ թշնամությանը:

Փաշինյանի համար անհայտ է, թե ով է հանրային դաշտ ներմուծել «թուրքը մեր թշնամին չէ» և «հայ ժողովուրդը պետք է փոխի իր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ» վտանգավոր և ոչ հայանպաստ թեզը, սակայն հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն էին խոսում Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության և թուրքի` թշնամի չլինելու մասին:

Հարց է. արդյո՞ք Փաշինյանը ուղղակիորեն գիտակցում է, թե իր կողմից կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո տարածաշրջանում ինչպիսի ռազմաքաղաքական իրադրություն է ստեղծվել և այն, որ Թուրքիան և Ադրբեջանը արդեն բացահայտ սպառնում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մինչդեռ ինքն ու իր թիմը զբաղված են հայ-թուրքական հնարավոր «բարեկամության» քարոզով:

Ավելին` https://antifake.am/am/news/11761