Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ հայերը Հայաստանում իրավիճակը փոխելու և օրինակելի պետություն ձևավորելու բացառիկ հնարավորություն ունեն

Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում ներկայացնելով իր «Ապագա հայկականը» նոր նախաձեռնությունը։

Գործարարի խոսքով նախաձեռնության շուրջ աշխատանքը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերին, ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում հանրային քննարկումների 15 նպատակներ և ուղղություններ են ձևավորվել։

Նա համոզված է` լուրջ վերակառուցում է սպասվում։