NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:Անվտանգության ծառայությունը վնասազերծել է ռումբը, որը տեղադրված էր նահանգի հյուսիս-արեւմուտքում տեղակայված Բայ Հասան տեղանքում: Գործողությունն անցկացնելու արդյունքում ոչ մեկը չի տուժել:Այս շաբաթ Բայ Հասան տեղանքն արդեն ենթարկվել էր հարձակման: Անհայտ անձանց կողմից պայթեցվել էր երկու նավթահոր: Դեպքի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել էին անվտանգության ծառայության աշխատակիցներ: