Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայիսի 9-ը նոր խորհուրդ է ստացել․ նոր էջ է գրվում, մե՛նք ենք ընտրելու՝ կլինենք գործո՞ղ, թե խաղաքարտ. Սեյրան Օհանյան

09/05/2021
- Տեղական

Ազգային տոնացույցում Մայիսի 9-ը առանձնահատուկ խորհուրդ ուներ յուրաքանչյուր հայի համար․ Շուշիի ազատագրման կապակցությամբ համազգային մեր ցնծությունը, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Երկրապահի օրվա հպարտությունը Մեծ հաղթանակի օրը դարձնում էին հերոսների ոգեկոչման, արիության, կամքի մեծագույն Եռատոն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն այսօր այլ իրականություն է մեզ պարտադրված, և Մայիսի 9-ը նոր խորհուրդ է ստացել․ նոր էջ է բացվել մեր պատմության մեջ, նոր էջ է գրվում, և մե՛նք ենք ընտրելու՝ մենք կլինենք գործո՞ղ, թե խաղաքարտ, մե՞նք կկերտենք մեր ապագան, թե թույլ կտանք՝ օտար ուժեր մեր փոխարեն մեր տան համար սահման գծեն և մեզ մեր տեղը ցույց տան։

Ուստի սթափ գնահատելով արտաքին վտանգի սպառնալիքը, տարածաշրջանային և միջազգային բարդ զարգացումները, համաշխարհային ուժային կենտրոնների շահերը և այդ շահերի բախման հնարավոր հետևանքները մեզ համար՝ պետք է նոր մարտավարություն մշակել մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, Արցախը և Հայաստանը պաշտպանելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու նպատակով։

Իսկ արտաքին ճակատում հաջողություններ գրանցելու, կորցրած արժեքները, հաղթողի հեղինակությունը վերականգնելու և մեր կշիռը էապես բարձրացնելու համար պետք է նախ փոփոխություններ իրականացնել մեր պետության ներքաղաքական կյանքում՝ ապահովելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գաղափարական բազմակարծությունը՝ յուրաքանչյուր անձի տրված խոսքի ազատության իրավունքով, ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա ընտրական գործընթացներին, քանի որ այս ընտրություններն իրենց պատճառահետևանքային բովանդակությամբ արմատապես տարբերվում են նախորդներից և վճռորոշ նշանակություն են ունենալու հետագայում՝ մեր պետության առջև ծառացած մարտահրավերները, ռազմաքաղաքական բարդ գործընթացները լուծելիս։

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա՝ ովքեր են այսօր պետության ղեկին, ինչ ունեինք մինչև նրանց հայտնվելը և ինչ ունենք այսօր, կամ դեպի ուր են մեզ տանում (այսօր զերծ եմ մնում փաստեր շարադրելուց՝ ապավինելով մեր հայրենակիցների հիշողությանն ու խելամտությանը, միևնույն ժամանակ ուզում եմ վստահությունս հայտնել, որ մի օր նրանք, ովքեր մեղանչել են Արցախի, Հայաստանի դեմ և հանցավոր անտարբերությամբ, հանցավոր համաձայնություններով զոհաբերել մեր որդիների կյանքը, կանգնելու են համազգային դատի առջև և խստագույն պատիժ են կրելու)։

Յուրաքանչյուր ազատ, պատվախնդիր քաղաքացի գիտակցում է, որ մեր պետության ապագան նաև իր ձեռքերում է, և համադրելով անցյալն ու ներկան, ընտրապայքարին մասնակցող քաղաքական գործիչների անցած ճանապարհը և նրանց մատուցած ծառայությունները մեր Հայրենիքին՝ պետք է միայն ճիշտ ընտրություն կատարի։

Իմ աջակցությունը հայտնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա շուրջ համախմբված պետականամետ, առողջ ուժերի նորաստեղծ դաշինքին՝ այն խորին համոզմունքն ունեմ, որ Արցախյան առաջին պատերազմի դժվարություններն իր ուսերին կրած, Արցախի պետականության կերտման հիմքում կանգնած, Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ), Արցախի Հանրապետության առաջին նախագահ, այնուհետև՝ Հայաստանում քաղաքական կշիռ ունեցող ուժերի խնդրանքով, որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրված, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ծանրակշիռ փորձառությամբ, գիտելիքներով, հեղինակությամբ կարող է վերականգնել մեր պետության ներքին, արտաքին քաղաքականության սկզբունքային հավասարակշռությունը, որ հիմնովին խարխլվել է ներկայիս կառավարության ապաշնորհ գործունեության հետևանքով և ամեն օր նոր ձախողումների պատճառ է դառնում․ կարող է միջազգային ատյաններում պատվով, անխոցելի տեղեկացված ներկայացնել մեր խնդիրներն ու շահերը և հակառակորդի հետ բանակցություններ վարել ոչ պարտվածի դիրքից կամ կեցվածքով։

Ուստի կոչ եմ անում մեր պետության ճակատագրով մտահոգ քաղաքացիներին, համախոհներին՝ այսօր՝ ժամը 16․00, գալ Ազատության հրապարակ՝ հիշելով՝ ինչպես 1988 թվականին այնտեղ ալիք տվեց, զարթոնք ապրեց Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, և համայն հայության սիրտն էր բաբախում․ այնտեղից է սկսվել մեր նորագույն պատմության հերոսական հաղթանակների դժվարին ուղին, և այսօր մենք նորից հավաքվում ենք այնտեղ՝ հանուն ուժեղ Հայաստանի կերտման, հավատալով մեր ուժերին։

Կանգնած լինելով մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում՝ ես չեմ կարող դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող զարգացումներին: Ինձ համար քաղաքական գործընթացներին մասնակցելը ինքնանպատակ չէ, այլ մեր պետականության ամրապնդմանը ծառայելու, Հայկական բանակին ամուր թիկունք ապահովելու ևս մեկ հնարավորություն: Եվ ինչպես նախկինում, այնպես էլ իմ հետագա գործունեության ընթացքում մշտապես կանգնած եմ լինելու իմ ժողովրդի, իմ ծառայակից և մարտական ընկերների, մտավորականների, ուսանողների, սահմանին ապրող, իրենց հողին ամուր կառչած մեր ազնիվ քաղաքացիների կողքին:

Սիրելի՛ հայրենակիցներ

Ուզում եմ այսօր հպարտ տեսնել ձեզ։ Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայրենական պատերազմի փառապանծ վետերաններին, Արցախյան ազատամարտի քաջ մարտիկներին, մեր արհեստավարժ, պատվախնդիր զինծառայողներին, մեր պայքարող, արարող ժողովրդին։

Եվ խոնարհվում եմ այն հերոսների պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը Հայրենիքի փրկությանը նվիրաբերեցին: Նրանք այսօր էլ մեր շարքում են:

Նրանց հավերժ փա՛ռք ու պատիվ։

Նախորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է վերականգնենք վճռականությունը և ամբողջովին նվիրվենք հարատև պայքարին․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է նվիրել Արցախը թուրքին, ո՞վ է նվեր տվել Դադիվանքն ու Տիգրանակերտը․ Վահե Հակոբյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արարատցեմենտ»-ը պետականացվեց

16/07/2026
Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

15/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» սատարում է Գագիկ Ծառուկյանին. հայտարարություն

14/07/2026
Նորություններ

«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն ընտրակաշառք է տվել. Հակակոռուպցիոն կոմիտե

14/07/2026
Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է նվիրել Արցախը թուրքին, ո՞վ է նվեր տվել Դադիվանքն ու Տիգրանակերտը․ Վահե Հակոբյան

Լրահոս

1994-ից Արգենտինայի Սահմանադրությամբ Մալվինասի վերադարձը մշտական ազգային նպատակ է, իսկ Հայաստանն իր Սահմանադրությունից հանում է Արցախին վերաբերող հղումը. Օսկանյան

16/07/2026

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից հետո Ֆոլքլենդյան կղզիների՝ Մալվինասի շուրջ վեճի հիշողությունը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Քաղաքական գործիչները,...

«Արարատցեմենտ»-ը պետականացվեց

16/07/2026

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է...

Դպրոցի տնօրենը ցուցահանդես-մրցույթից հեռացրել է Արցախի «Տատիկ-պապիկի» նկարը. ահազանգում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը»

16/07/2026

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ ահազանգում է․ «Հիշողության ապակառուցումը․ արցախյան մշակութային ինքնության ինստիտուցիոնալ ջնջման փորձերը Հայաստանում․ «Մենք ենք մեր սարերը»...

Բայրամովը մեկնել է Մոսկվա

16/07/2026

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան։ «Այցի շրջանակում հուլիսի 17-ին երկկողմ հանդիպում է նախատեսված Ռուսաստանի...

Ուղիղ. Կառավարությունը քննարկում է TRIPP-ի վավերացումը

16/07/2026

Հինգշաբթի է. ընթանում է Հայաստանի կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ներառված է 34 հարց, որոնցից 30-ը՝ չզեկուցվող։ Օրակարգում կա նաև մեկ...

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

16/07/2026

Ոստիկանությունից հայտնում են, որ չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման»...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական