Արձանագրեցինք, որ մենք առանձին-առանձին չենք կարող ազդել երկրի զարգացման ընթացքի վրա և մեզ անհրաժեշտ է միավորում՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը «Հայաստան» դաշինքի ձևավորման միջոցառմանը, որը կազմվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Հեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության միջև։
«Մենք ապրում ենք հայ ժողովրդի համար շատ բարդ ժամանակներում, Արցախյան վերջին պատերազմը չափազանց ծանր հետևանքներ է ունեցել հայկական երկու պետությունների համար»,-ասաց նա։
Վահե Հակոբյանն ասաց, որ այս իշխանություններն այսօր վերարտադրվելու հայտ են ներկայացնում․ այսինքն, մենք ապրում ենք ոչ թե արդեն տեղի ունեցած, այլ նոր աղետների նախաշեմին։
Նա նշեց, որ այս իշխանությունները իրական սպառնալիք են ստեղծել Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիքի համար։
Մանրամասն՝ տեսանյութում․