Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«ԱԽ քարտուղարը, շարունակելով ծառայել որպես Նիկոլի քաղաքական արտաթորանքը ըմբոշխնող սանիտար, հերթական անգամ կեղծ պնդումներ է արել, այս անգամ ԱԹՍ-ների մասին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Այսօր մասնագիտական տհասությամբ եւ մարդկային բարոյազրկությամբ հայտնի ԱԽ քարտուղարը, շարունակելով ծառայել որպես Նիկոլի քաղաքական արտաթորանքը ըմբոշխնող սանիտար, հերթական անգամ կեղծ պնդումներ է արել, այս անգամ ԱԹՍ-ների մասին։

Նա պնդել է, թե Հայաստանը 2018-ից հետո ձեռք է բերել մեծ քանակությամբ դրոններ, մատուցելով դա որպես նախկինում հնչած բանակի արդիականացման ծրագիրը փոխելու եւ աղավաղելու մեղադրանքների հերքում։

Ձեզ ներկայացված տեսանյութում կարող եք համոզվել, թե ինչպես են Նիկոլն ու ԱԽՔ-ը անգամ իրենց փնթի «կռուտիտներով» իրար հակասում։

Տեսանյութը դիտեք այս հղումով՝ https://www.facebook.com/armen.ashotyan/videos/10224713146274175