Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ն հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Նրան հարցրել են, արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սատարում է Ուկրաինայի մուտքին Հյուսիսատլանտյան դաշինք: «Այո, մենք աջակցում ենք», պատասխանել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

«Ինչպես ես արդեն ասացի, Բայդենի վարչակազմը պարտավորվում է բաց պահել ՆԱՏՕ-ի դռները [անդամակցության] թեկնածուների առջև, երբ նրանք պատրաստ լինեն և կարողանան կատարել իրենց պարտավորությունները», հավելել է նա:

Ժան-Պիեռը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը (այդ պահի դրությամբ) «գտնվում է Կիևում՝ վերահաստատելու [ԱՄՆ] աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը»: