Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղուդս» հատուկջոկատայինները (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) բացահայտել և վերացրել են ահաբեկիչների զինված խումբ Իրանի հարավ-արևելքում: Այդ մասին հաղորդել է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով «Ալ-Ղուդս» հասարակայնության հետ կապերի ծառայության կոմյունիկեն:
«Կատաղի բախումից հետո ալ-Ղուդսի զինվորները ոչնչացրել են երկու հանցագործների, մեկին բռնել են», գրված է հաղորդագրությունում:
Խումբը զբաղվում էր դիվերսիոն քարոզչությամբ, առևանգումներով և սպանություններով: Գործողության արդյունքում ահաբեկիչներից մեծ քանակությամբ զենք, զինամթերք ու պայթուցիկ նյութեր են առգրավվել: