Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Օկուպացիոն դավաճանական ռեժիմը խուճապի մեջ է:Ընտրական օրենսգրքի մեծ մասը փոփոխվում է.Վահե Գրիգորյան

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Օկուպացիոն ռեժիմը արտահերթ նիստով փոփոխելու է ընտրական օրենսգրքի մեծ մասը.Ազգային ժողով է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ, որոնցով ընտրական օրենսգրքի մեծ մասը փոփոխվում է.

1․ Փոփոխվում են ընտրությունների անցկացման ժամկետներ, որոնց ընդունման դեպքում դրանք հակասելու են ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ մասին,

2․ Անհիմն սահմանափակվում է անձանց ընտրական իրավունքը, ինչն էլ հակասելու է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածին,

3․ Հանձնաժողովի գործողությունների և քվեարկության արդյունանքերի բողոքարկման իրավունք է տրվում դիտորդներին (ՀԿ-ներին տրվող առավելություն),

4․ Եթե ԿԸՀ-ն որոշում ընդունի, ապա առանց դիմակ և կամ ալկոգել (գուցե և պատվաստում) հնարավոր չի լինելու մտներ ընտրատեղամաս, ինչը Սահմանադրության բազմաթիվ հոդվածների խախտում է.

5․ Ընտրական գրավը կուսակցությունների դաշինքի համար ավելանում է 5 մլն-ով`դառնալով 15 մլն ՀՀ դրամ:

6․ Անցողիկ շեմը իջեցվում է կուսակցությունների համար 1%-ով`դառնալով 4%, իսկ դաշինքների համար բարձրանում է 1-ից 3%-ով.

ա․ երկու կուսակցության դաշինքի դեպքում անցողիկ շեմը դառնում է 8%,

բ․ երեք կսուակցության դաշինքի դեպքում`9%,

գ․ 5 կամ ավելի կուսակցությունների դաշինքի դեպքում`10%…

դ․ անգրագետ տխմարները չեն գրել, թե որքան է անցողիկ շեմը 4 կուսակցության դաշինքի համար:

7․Մանդատների 50%-ը ստացած քաղաքական ուժն ինքնաբերաբար ստանում է լրացուցիչ մանդատներ, որպեսզի դառնա մեծամասնություն,

8․ Հանվել է ԱԺ փոքր ուժերին տրվող լրացուցիչ մանդատների տրման համակարգը,

9․ ԱԺ երկրորդ փուլն անցկացվելու է առաջին փուլից 48 օր հետո նախկին 28 օրվա փոխարեն,

10․ Կատարվել են նաև այլ խնդրահարույց փոփոխություններ և լրացումներ:

Օկուպացիոն դավաճանական ռեժիմը խուճապի մեջ է: