Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն հայտարարությանը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ էր արվում հրաժարվել ռուսական զենքից։ Ինչպես հայտնի է, Թուրքիան Ռուսաստանից գնել էր ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր, այդ պատճառով էլ թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել։ «Մենք ամերիկյան կողմին բազմիցս ասել ենք, համոզիչ պարզաբանումներ տվեք մեզ։ Ասացինք, որ եթե անհանգստություն ունեք, մենք այնպիսի քայլ կանենք, որը կհամապատասխանի մեր դաշինքի ոգուն։ Մի ժողովի ժամանակ Բլինքենին ասացի, որ անհրաժեշտ է տեխնիկական տեսանկյունից մեզ համոզիչ պարզաբանում տալ։ Նա էլ ասաց. «Այո, դուք ճիշտ եք, մենք պետք է պարզաբանենք»։ Մինչ օրս սպասում ենք նրանց պարզաբանմանը»,- ասել է Դեմիրը։
ermenihaber.am








