Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՄՆ իշխանությունները երկարացրել են տրանսպորտում դիմակների ռեժիմը մինչև սեպտեմբերի 13-ը

ԱՄՆ տրանսպորտային անվտանգության խորհուրդը մինչև սեպտեմբերի 13-ը ընդլայնել է պարտադիր դիմակների ռեժիմը երկրի բոլոր տրանսպորտային ցանցերում: Այդ մասին գրավոր հայտարարության մեջ տեղեկացրել է վարչության պետի պաշտոնակատար Դարբի Լեջոյը:

Ավելի վաղ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնը թույլ էր տվել բոլոր ամերիկացիներին բաց օդում լինել առանց պաշտպանիչ դիմակների՝ անկախ նրանից, նրանք պատվաստված են նոր կորոնավիրուսի դեմ, թե ոչ: