Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Ջրհեղեղ» Նուբարաշենում. Sputnik.am


Երևանի Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհահատվածն այսօր առավոտյան մի քանի ժամով գրեթե անանցանելի էր դարձել ջրատարի վթարի պատճառով։

📎«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այսօր առավոտյան ահազանգ են ստացել, որ Նուբարաշենի խճուղում ջրի կուտակումներ կան: Դեպքի վայր են մեկնել ընկերության մասնագետները և պարզել, որ վթարվել է Արին Բերդ կարգավորիչ ջրամբարից դեպի Նոր Արեշ իջնող խողովակաշարը։

Սարգսյանի խոսքով` ջրի կուտակումներ չէին լինի, եթե անձրևաջրերի հեռացման խողովակները խցանված չլինեին, ինչն իրենց սպասարկման տիրույթից դուրս է։

Սոցցանցերում օգտատերերը  լուսանկարներում և տեսագրություններ են հյրապարակել, որտեղ պարզ երևում է`  մեքենաները մեծ դժվարությամբ են անցնում ջրի միջով։ Վարորդներից շատերն էլ պետհամարանիշներն են կորցրել”

@ArmeniaSputnik