ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հինգշաբթի օրը հանդիպել է Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Յոսի Քոենի հետ, որի ընթացքում իսրայելական կողմը «խորը մտահոգություն» է հայտնել Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ: Այդ մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Գործակալության տվյալներով՝ հանդիպումն անցկացվել է Վաշինգտոնում, որին մասնակցել է նաև հրեական պետության դեսպանը: Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է նման խորհրդակցությունների փաստը:
«Ես չեմ կարող հաստատել այդպիսի հանդիպումները կամ հաղորդագրություն տրամադրել: Կարող եմ ասել, որ ԱՄՆ-ը և Իսրայելը սերտ կապի մեջ են», ասել է նա: