Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ո՞ր Նապոլեոնը՝ Բոնապա՞րտը, թե՞ «Անասնաֆերմայի» հերոսը

Առաջիկա արտահերթ ընտրություններին ՀՀԿ մասնակցության մասին ազդարարող ասուլիսին հաջորդող հարցերից ամենից ավելի հուզողը ՀՀԿ-Հայրենիք կուսակցությունների՝ համատեղ դաշինք կազմած մասնակցությունն էր։

ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը լրագրողների այս հարցերին պատմական օրինակներով է պատասխանում։ Ըստ նրա՝ «Պատմության մեջ կան  «հակաչարիքային» կոալիցիաների արդյունավետ օրինակներ, որպիսին եղել է իր ժամանակին չարիք համարվող Նապոլեոնի դեմ կազմվածները»։  Նա նշեց, որ կան օրինակներ, երբ տարբեր ազգերի բանակները միավորվել են Նապոլեոնի դեմ և տվել  միասնական կռիվ Վատերլոյում:

Մեկ այլ օրինակ էլ է բերում՝ «Կա օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունից, երբ խորհրդային բանակն էր իր վրա  վերցրել հիմնական հարվածը, իսկ հետո՝ դաշնակիցները բացեցին երկրորդ ճակատը: Կարծում եմ՝ սա ավելի շատ տակտիկայի, քան՝ ստրատեգիայի հարց էր: Տակտիկական առումով մենք կարող ենք ունենալ տարբեր լուծումներ և միգուցե ստեղծված իրավիճակում այդ լուծումներից մեկը լինի ամենաընդունելին, նորմալն ու բնականը, իսկ ստրատեգիական առումով,  մեծապես հույս ունեմ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը, որ դեռ մինչ ՀՀԿ-ն հայտ են ներկայացրել մասնակցելու ընտրարշավին, իրենց  ստրատեգիական նպատակն են համարում  դավադիր կապիտուլյանտին գահընկեց անելը և այդ նպատակի համար չեն խնայի ջանք, միջոց, ինտելեկտ և բարոյականություն»,- նշել է Աշոտյանը:

Ի դեպ,  Արմեն Աշոտյանն, ի պատասխան լրագրողի հարցի՝   ստիպված էր նաև ճշտել /թեպետ՝ Վատերլոյի մասին նշել էր/՝ իր օրինակը Նապոլեոն Բոնապարտի՞ մասին էր,  թե՞ Ջորջ ՝ Օրուելի «Անասնաֆերմայի»  գլխավոր հերոս նույնանուն խոզի․․․

Աղբյուր` Փաստինֆո