Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսին աշխատանքային այցեր կկատարի Երևան և Բաքու: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Գոյություն ունեցող պայմանավորվածությունների համաձայն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը մայիսի 5-6-ը աշխատանքային այց կկատարի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու», ասել է նա: