Շաբաթ, 25 Հուլիս, 2026

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հնդկաստանում

Հնդկաստանում Ասսամ նահանգի շրջանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ասսամ նահանգի ամենամեծ Գուվահատի քաղաքից 107 կիլոմետր հյուսիս-արևելք և Դեքիաջուլի գյուղից 16 կիլոմետր հեռավորության վրա: Օջախը եղել է 20 կիլոմետր խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: