Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Բայդենին «Հայոց ցեղասպանության» մասին հայտարարության համար

Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Օսմանյան կայսրությունում «Հայոց ցեղասպանությունը» ճանաչելու համար: Բանաձևի քվեարկությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Մեջլիսում:

«Խորհրդարանը խստիվ դատապարտում է Ջո Բայդենի` ապրիլի 24-ին արված և հայկական լոբբիի ուղերձները պարունակող հայտարարությունները: Մենք մերժում ենք այդ անհիմն հայտարարությունները: Դրանք ոչ մի ազդեցություն չունեն մեզ համար», բանաձևի տեքստը մեջբերում է CNN Turk TV-ն:

Խորհրդարանը նաև կոչ է արել Ամերիկայի առաջնորդին «շտկել այդ սխալը, որը խորապես վիրավորել է թուրք ազգին»:

Բայդենի խոսքերը, ըստ խորհրդարանականների, «անխուսափելիորեն կվնասեն երկկողմ հարաբերություններին»: