Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հատուկ ծառայության աշխատակիցները հսկում են այն շենքը, որտեղ ապրում է Արմեն Գևորգյանը

27/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իր անհեռատես, պոպուլիստական և անպատասխանատու քաղաքականությամբ Նիկոլը ոչ միայն պատերազմ հրահրեց, պարտվեց և կրեց իրական տարածքային ու մարդկային կորուստներ, այլև տվեց գլոբալ աշխարհաքաղաքական վերադասավորումների գործընթացի մեկնարկը։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Ի՞նչ մնաց դուխով Հայաստանից

Իր անհեռատես, պոպուլիստական և անպատասխանատու քաղաքականությամբ Նիկոլը ոչ միայն պատերազմ հրահրեց, պարտվեց և կրեց իրական տարածքային ու մարդկային կորուստներ, այլև տվեց գլոբալ աշխարհաքաղաքական վերադասավորումների գործընթացի մեկնարկը։

Վերջին 3 տարիների իրադարձությունները բերեցին նրան, որ Հայաստանը կարևոր աշխարհաքաղաքական դերակատարից վերածվեց հասարակ տարածաշրջանային գործոնի։ Մենք մի դերակատար էինք, որը եթե նույնիսկ չէր սահմանում տարածաշրջանում աշխարհաքաղաքական խաղի մեծ կանոնները, ապա ազդում էր դրանց ընթացքի և բովանդակության վրա։ Նիկոլի և նրա թիմի եռամյա իշխանությունից հետո մեզնից պահանջվում է ընդամենը հնազանդորեն հետևել գլոբալ և տարածաշրջանային միտումներին։

Մեկ այլ կարևոր հանգամանք. ՀՀ իշխանությունները երբեք այդքան կախված չեն եղել արտաքին ազդեցության կենտրոններից ներքին քաղաքականության հարցերում, որքան այսօր: Ցավոք, համաշխարհային միջազգային ֆոնդերում և ուղեղային կենտրոններում են սահմանվում մեր երկրի ներքին զարգացման օրակարգը: Ակնհայտ է, որ իրենց կողմից բերված փաթեթը երկիրը հասցրեց փլուզման եզրին, մեզ պառակտեց և դարձրեց հնարավորինս խոցելի:

Այսօր իմացա նաև, որ այն շենքը, որում ապրում եմ, երևի ամենահսկվողներից է քաղաքում: Իմ հարազատները ասացին, որ արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ հատուկ ծառայությունների մի քանի օպերատիվ աշխատակիցներ միաժամանակ դիտում են շենքը:

Հիմա արդեն պարզ է, որ քանի դեռ այդքան ջանք է գործադրվում հանրային, քաղաքական գործիչներին հետևելու և գաղտնալսելու համար, ուժերն ու միջոցները չեն բավարարում արտաքին գործակալների դեմ պայքարում: Ի դեպ. ինչքան հասկանում եմ այդ գործողությունները վիճահարույց են օրենքի տեսակետից:

Բարի օր, թասիբով Հայաստան»,- նշել է Գևորգյանը։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև

Հաջորդ գրառումը

Մարությանին չեն մտահոգում հրդեհները․ ԱԻՆ փրկարար ծառայությունում անհամապատասխանություններ են հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

ԱԺ քառօրյան՝ ուղիղ

17/04/2026
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026
Նորություններ

Մենք պետք է կամուրջներ կառուցենք, ոչ թե այրենք դրանք. Կոբոխիձե

17/04/2026
Հաջորդ գրառումը

Մարությանին չեն մտահոգում հրդեհները․ ԱԻՆ փրկարար ծառայությունում անհամապատասխանություններ են հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական