Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Մակրոնը Պուտինին պատմեց Զելենսկու հետ իր զրույցի մասին

Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մակրոնը Պուտինին պատմել է Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ իր զրույցի մասին:

Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարները մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում լարվածության աճի կապակցությամբ: Պուտինը և Մակրոնը վերահաստատել են իրենց նվիրվածությունը Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև նորմանդական ձևաչափով սերտ համագործակցությունը շարունակելու մտադրությանը:

Պուտինն ու Մակրոնը քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: