Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին Ազգային ժողովի հատուկ նիստում

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող  Ազգային ժողովի հատուկ նիստում:

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։