Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տղերք միջանցքի առումով խնդիրը նախևառաջ Արմեն Սարգսյանինն է. բա Սյունիքում սրան ինչի՞ չէիք դավաճան անվանում. Հրանտ Բագրատյան

24/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ալիևն անընդհատ ասում է. բացեք Սյունիքով միջանցք դեպի Նախիջևան, թե չէ ես կբացեմ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մերոնք մինչև հիմա չեն պատասխանում։ Չեն ասում ի՞նչ միջանք, ի՞նչ բան։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսվում է սոսկ կոմունիկացիաներ (իմա՝ ճանապարհներ) տրամադրելու մասին։ Միջանցքը սոսկ ճանապարհ չէ, միջանցքում էքստերիտորիալության սկսզբունք կա։ Ու հանկարծ այսօր մամուլից իմանում եմ, որ Փաշինյանն էլ Ալիևի նման Սյունիքում մերձավորների շրջապատում հայտնել է, չենք ուզում միջանցքը կամավոր տալ, ուժով կվերցնեն։ Իա՛։ Ուրեմն բացի նոյեմբերի 9-ից մի ուրիշ փաստաթուղթ կամ պայմանավորվածություն կա, որ Ադրբեջանին ոչ թե կոմունիկացիա է տրամադրվում, այլ միջանցք։ Ու սա կարծես ռուսների դուրն էլ չի գալիս։ Արդյունքում, ոչ-ոք Ալիևին չի ասում միջանցքի վերաբերյալ ասածներդ զառանցանք են։ Հիմա, սյունեցիները այս առումով բնազդորեն ճիշտ են։

Ու արդարացիորեն Փաշինյանին անվանում են կապիտուլյանտ ու դավաճան, ընդվզում են։ Բայց սիրելի սյունեցիներ այդ նույն բառերով ինչո՞ւ Արմեն Սարգսյանին չդիմավորեցիք։ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ կետով նա սահմանադրական կարգի պահպանման երաշխավորն է։ Նույն Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ տարածքային փոփոխություններն արվում են հանրաքվեով։ Իսկ մինչ այդ 168-ի 2-րդ մասով նման հանրաքվեի վերաբերյալ եզրակացություն պետք է տա Սահմանադրական դատարանը։

Տղերք ուրեմն միջանցքի առումով խնդիրը նախևառաջ Նախագահինն է՝ Արմեն Սարգսյանինը։ Բա Սյունիքում սրան ինչի՞ չէիք դավաճան անվանում։ Սա նիկոլի խնդիրը չէ է, այլ Արմենինը։ Այն մարդու, որը 2012-ի փետրվարին թուղթ է ստորագրել՝ դավաճանաբար կոչ անելով Էրդողանին գալ Հվ Կովկաս և լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Սյունեցիներ դուք սա չգիտե՞ք։ Կամ 17-ը երեկ չէ մյուս օրը դատախազության դիմաց միտինգի ժամանակ ինչո՞ւ Արմենի անունը չի տալիս։ Մենք 2 դավաճան ու կապիտուլյանտ ունենք։ Եվ դրանցից հիմնականը ՀՀ Նախագահի աթոռը զբաղեցրած Արմեն Սարգսյանն է։

p.s. Այսօր ապրիլի 24-ն է։ Բոլորս աղոթում ենք մեր զոհերի համար։ Անչափելի է երթի դուրս եկած մեր հայրենակիցների թիվը։ Լավ է։ Բայց եկեք թոթափենք մեր վրայից ամեն անգամ զոհվածների հետևից լացելը։ Վաղը Սյունիքը չի լինելու։ Արցախը համարյա թե չկա։ Եվ ուրեմն այս նույն ինտենսիվությամբ եկեք 1 ժամով հավաքվենք նախագահականի դիմաց դուրս վռնդենք Արմենին և ապա իջնենք հրապարակ և իշխանությունից հեռացնենք մյուս կապիտուլյանտին։ Այ սրանով մենք կհարգենք 1915-ի, 1988-ի, 2020-ի զոհերի հիշատակը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հաջորդ գրառումը

Ջավախքում և Թբիլիսիում հայ երիտասարդները կազմակերպել են Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Հրապարակախոսություն

Ինչու՞ անվտանգություն ու դիվերսիֆիկացիա ոչ Իրանի հետ. որովհետեւ Իրանի հետ ԵՄ-ն ունի քաղաքական խնդիրներ, իսկ Թուրքիայի հետ՝ ո՞չ. վերլուծություն

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հաջորդ գրառումը

Ջավախքում և Թբիլիսիում հայ երիտասարդները կազմակերպել են Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական