Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մակրոն․ «Մենք չենք հանձնվելու իսլամական ահաբեկչության դեմ պայքարում»

Ռամբույե քաղաքում ոստիկանի սպանությունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը մտադիր է անխնա հակազդել ահաբեկչությանը:

«Մենք չենք հանձնվելու իսլամական ահաբեկչության դեմ պայքարում», Twitter-ում գրել է Ֆրանսիայի առաջնորդը:

Ավելի վաղ 36-ամյա թունիսցին Ռամբույեում կոմիսարիատի նախասրահում դանակով սպանել էր կին ոստիկանի։ Մարդասպանը կացության թույլտվություն էր ստացել Ֆրանսիայում 2019 թվականին:

Գործը դասվում է որպես ահաբեկչություն։ Ահաբեկչության հարցերով դատախազության ներկայացուցիչն ասել է, որ, ըստ հետաքննության, թունիսցին նախապես պատրաստվել էր այդ հարձակմանը։