Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Բայդեն․ Կլիմայի գագաթաժողովում «գերազանց առաջընթաց» է գրանցվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել աշխարհի առաջնորդներին, ովքեր մասնակցել են միջազգային կլիմայի առցանց գագաթաժողովին՝ նշելով, որ ֆորումը, նրա կարծիքով, «գերազանց առաջընթաց է գրանցել»:

«Բոլոր համաշխարհային առաջնորդներին, ովքեր միացել են մեզ, շնորհակալություն: Կարծում եմ, որ մենք այս պահի դրությամբ մեծ առաջընթաց ենք գրանցել: Ես երախտապարտ եմ բոլոր ղեկավարներին, ովքեր խոստացել են նոր պարտավորություններ ստանձնել, որոնք կօգնեն մեզ բոլորիս դիմակայել կլիմայի փոփոխությանը, ինչը սպառնալիք է մոլորակի վրա կյանքի գոյությանը», ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ելույթ ունենալով գագաթաժողովի երկրորդ օրվա սկզբին:

«Այս գագաթաժողովը սկիզբն է, ճանապարհի սկիզբը, որը մեզ կտանի նոյեմբերին Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայի կոնֆերանսին, որտեղ մենք պատրաստվում են իրագործել այդ պարտավորությունները», ԱՄՆ նախագահի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը։