Կիրակի, 26 Հուլիս, 2026

«Մեղրիի միջանցքը» թշնամուն կարող է հանձնել միայն դավաճան իշխանությունը դավադիր գործարքով. Ռոբերտ Մարկարյան

Պատերազմի օրերին չգիտես ով գեղցի առանց դիպլոմ դավաճանի ականջին շշնջացել էր «բուժիչ անջատման» մասին ու էս անգրագետն էլ ուր նստում էր միջազգայնագիտության պրոֆեսորի դերի մեջ մտած դրա մասին էր բլթացնում: Արդյունքը բոլորս տեսանք:

Ու հիմա էլ հիշյալ անգրագետը մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ նույն ապուշությունն է բլթացրել խոսելով իբր «Մեղրիի միջանցքի» դիմաց «Նախիջևանի միջանցքի» մասին:

Նրանց համար ովքեր դեռ հավատում են կապիտուլյանտի ստերին պիտի հիշեցնեմ, որ ինչպես ավելի վաղ մեկ այլ գրառման մեջ գրել եմ, գերագույն գլխավոր դավաճանի «կիրթ ու կառուցողական» գործընկերը «Մեղրիի միջանցքը» պահանջում է «Լաչինի միջանցքի» դիմաց, որի մասին նշված է նոյեմբերի 10-ի ստորացուցիչ փաստաթղթի 6-րդ կետում: Ինչ վերաբերում է «Նախիջևանի միջանցք»-ին, դա ընդհանրապես գոյություն չի կարող ունենալ:

Կրկնում եմ ալիևը պահանջում է Հայաստանի հարավային սահմանի երկայնքով առնվազն «Լաչինի միջանցքի» լայնքով ու կարգավիճակով և բացառապես ռուսական ուժերի միջոցով վերահսկվող տարածք, որի միջոցով պիտի ապահովվի Ադրբեջանի ու նախիջևանի միջև «տրանսպորտային հաղորդակցությունը»: Թեև նոյեմբերի10-ի փաստաթղթում «միջանցքի» մասին որևէ հիշատակում չկա, բայց նկարագրվածն այո՛, մեր  վերահսկողությունից դուրս գտնվող տարածք (միջանցք) է:

Ինչ վերաբերում է գերագույն գլխավոր ստախոսի բլթացրած «Նախիջևանի միջանցքին» նման բան չի կարող գոյություն ունենալ: Ադրբեջանը լավագույն դեպքում մեզ թույլ է տալու օգտվել գոյություն ունեցող տրանսպորտային հնարավորություններից: Մեր տարածքով անցնող միջանցքը վերահսկվում է Ռուսաստանի սահմանապահ ուժերի կողմից և նույն 9-րդ կետով Հայաստանը երաշխավորում է դրա անվտանգությունը: Նախիջևանից անցնող ճանապարհների դեպքում ռուսական որևէ վերահսկողություն չի լինելու և նոյեմբերի 10-ի փաստաթղթում էլ Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքների մասին որևէ խոսք չկա:

Եվս մեկ հավելում: «Մեղրիի միջանցք»-ն Ադրբեջանը ոչ պատերազմով և ոչ էլ ռազմական ուժ գործադրելով չի կարող վերցնել: Եթե դա հնարավոր լիներ մի կասկածեք որ «Մեղրիի միջանցքը» մինչև հրադադարի փաստաթղթի ստորագրումն իրականություն դարձած կլիներ: Նոյեմբերի 9-ի դրությամբ շուրջ 30 կիլոմետրանոց սահմանային տարածքի գրավումն Ադրբեջանի համար եթե չասենք ժամերի, այլ մի քանի օրվա գործ էր:

«Մեղրիի միջանցքը» թշնամուն կարող է հանձնել միայն դավաճան իշխանությունը դավադիր գործարքով: