Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դավաճանի հետ կապված` մեր ամենամեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ մարդիկ չեն հասկանում, որ իրենց հայհոյանքը, թուք ու մուրն ու անեծքը ոչինչ են նրա համար:Նրա ուժն ու այլևս գրեթե անպարտելիությունը հենց դրանում է` մարդկանց, հասարակության, ժողովրդի և ազգի, նաև` թշնամու առաջնորդի կողմից իրեն ուղղված ստորացուցիչ խոսքերի ու հայհոյանքների կատարյալ անտեսման կարողության մեջ:
Մարդն իրոք ամենևին չի նեղվում, չի ճնշվում, չի մտահոգվում և չի ազդվում ոչ մի նման բանից: Չի ազդվում, որովհետև չունի նման հատկություն: Բնությունից զուրկ է բարոյական որևէ արգելակից, չափանիշից, սկզբունքից:
Կատարյալ սոցիոպաթ է ու հիմա այլևս նաև պսիխոպաթի ախտանիշներ է ի հայտ բերում:Սոցիոպաթ – պսիխոփաթներին ամոթանքով և հայհոյանքով չես կասեցնի:Կլսեն այդ հայհոյանքը, մտքում նշում կանեն, հետո վրեժխնդիր կլինեն: Տվյալ պարագայում վստահ եմ, որ պատվեր կատարելու մղմանը հիմա ավելացավ նաև հստակ վրեժ լուծելու մղումը: Եվ այդվրեժը փորձելու է լուծել` իրեն հայհոյող և իր վրա թքող սյունեցիների հողը սյունեցիների թշնամի իր բարեկամներին նվիրաբերելով:




