Ագարակի բնակիչները թույլ չտվեցին Նիկոլ Փաշինյանին մտնել գերեզմանատուն․ նրանք պահանջում են, որպեսզի նա հեռանա մարզից (տեսանյութ)

Սյունիքում գտնվող Նիկոլ Փաշինյանը որոշել էր այցելել Ագարակի գերեզմանատուն, սակայն Ագարակի բնակիչները նրան թույլ չտվեցին և հայհոյանքներով արգելեցին նրան մտնել գերեզման։
Ագարակի բնակիչները բղավում են ու ոստիկաններին կոչ են անում Նիկոլ Փաշինյանին հեռացնել Ագարակից՝ ասելով, որ «հասարակությունը նրան տեսնել չի ուզում» և անհարկի լարվածություն են մտցնում։
Ի վերջո, կարծես, նրանց հաջողվեց կանխել Նիկոլ Փաշինյանի մուտքը գերեզմանատուն։
«Էդ թուրքի ծնունդը մեր գերեզման չի՛ մտնելու». մեղրեցիները պահանջում են Փաշինյանից հեռանալ մարզից
