Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն ինչ՝ պահի թելադրանքով ու անձնական ցանկություններով ․«Փաստ»

20/04/2021
- Նորություններ, Տեղական

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունները սկսել են նոր թափով գործի դնել ծանր պարտության պատասխանատվությունից խուսափելու իրենց ավանդական քարոզչությունը, որի էությունը պարզ է՝ ձախողումների համար բոլորը պատասխանատու են, բացի իրենցից։ Եվ ահա, Փաշինյանին այս հարցում «օգնության» է գալիս նախկիններին մեղադրելու փորձված մեթոդը, թե նրանք բանակը «թալանել են», չեն թողել, որ զարգանա, իսկ իրենք այս երեք տարիների արդյունքում ի վիճակի չէին եղել վերացնել անցած տասնամյակների բացթողումները։

Բայց քանի որ սրանով ստացվում է, թե իշխանությունները որոշ չափով ընդունում են իրենց ձախողումը, ապա պետք էր նոր թեզեր շրջանառության մեջ դնել, թե կապիտուլ յացիայի հիմնական պատասխանատուն եղել են բանակն ու նրա հրամանատարությունը, և ողջ մեղքը բարդել նրանց վրա։ Սրանով իշխանությունները մի կողմից՝ հնարավորություն կունենան ընտրություններին ընդառաջ հանրության առաջ արդարանալ, մյուս կողմից էլ՝ հատուկ կթիրախավորեն բանակի այն սպայակազմին, որն իրենց հրաժարականն է պահանջել։

Իշխանական պատկերացումներով, այդպիսով նրանք մի հարվածով երկու նապաստակ կարող են խփել։ Պարտության մեղքը բանակի գլխին ջարդելու քարոզչական օպերացիայում Նիկոլ Փաշինյանը օգտագործում է բոլորի հնարավորությունները, որոնք պատրաստ են օգտագործվել: Դրանցից մեկը Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանն է, որը վերջերս Հանրային հեռուստաընկերության եթերում ձախողման ողջ պատասխանատվությունը գցեց բանակի ու սպայակազմի վրա՝ անգամ հայտարարելով, թե բանակը պատրաստ չի եղել ոչ միայն պատերազմի, այլև ոչ մի բանի։ Մի կողմից՝ հարց է ծագում, եթե այդպես է, ապա Բաբայանն էլ իր հերթին ինչո՞ւ պատշաճ ձևով չի կատարել անվտանգության ոլորտը համակարգելու իր պարտականությունները, որպեսզի բանակը բանակ դառնար։

Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում, իսկ Սամվել Բաբայանը հայտարարել է, թե մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդպիսով իշխանություններին հնարավորինս մեծ ծառայություններ առաջարկելով՝ վերջինս ցանկանում է մեծացնել իր շանսերը։ Բայց այս ամենը հնարավորություն տալո՞ւ է Բաբայանին խուսափել իր բաժին պատասխանատվությունից, միանշանակ՝ ոչ։

Նույնը՝ նաև Նիկոլ Փաշինյանի համար կարելի է ասել. նա ևս, իր քարոզչությունը կառուցելով պարտության մեղքը բանակի վրա բարդելու առանցքի շուրջ, չի կարող ազատվել տեղի ունեցածի պատասխանատվությունից։ Չէ՞ որ ինքն է նշանակել բանակի ղեկավար անձնակազմին կամ փոփոխել նրանց։ Իսկ եթե բանակում խնդիրներ են եղել, ապա ինչո՞ւ հենց ժամանակին իշխանությունները չեն հետևել դրանց, որպեսզի լուծվեն։ Դեռ ավելին, երբ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց երկրի վարչապետի պաշտոնում, սկսվեց բանակի ու սպայակազմի վարկաբեկումը, ու ողջ անվտանգության համակարգը հայտնվեց անիմաստ քարոզչական տեղապտույտի մեջ։

Հենց Փաշինյանի գլխավորած իշխանության թեթև ձեռքով իրականություն դարձավ «Ազգ-բանակ» հայեցակարգից հրաժարումը, որի դեմ «քայլողները» պայքարում էին։ Հետո այդ ինչպե՞ս ստացվեց, որ անցած տարի հուլիսին Տավուշի սահմանային բախումների ժամանակ գրանցված փոքր հաջողությունների դեպքում Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացնում էր իրեն որպես գերագույն գլխավոր հրամանատար ու մեծ շոու սարքելով՝ փորձում էր հզոր հրամանատար երևալ, իսկ երբ Արցախում պարտություն ենք կրում, հիշում է, թե վարչապետը չի ղեկավարում ռազմական օպերացիաների իրականացումը, և այն բանակի տիրույթում է։

 
Միևնույն ժամանակ, Փաշինյանը պարբերաբար շեշտում էր, թե ինքը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար է, ու թող ոչ ոք չկասկածի իր այդ ընդունակությունների վրա։ Ավելին, պատերազմի սկսման առաջին օրերին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշում էր, թե՝ չշշկռեք, Փաշինյանը գերագույն հրամանատարն է։ Ու ընդհանրապես, իշխող ուժի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից Փաշինյանին դիմում էին «գերագույն հրամանատար» ձևակերպմամբ։ Բայց ճակատագրի հեգնանքով հիմա Փաշինյանը փորձում է իր վրայից հեռացնել գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը։

Դրա համար էլ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, թե վարչապետը գերագույն հրամանատար է պատերազմի ժամանակ, սակայն Հայաստանին պատերազմ չի հայտարարվել, միայն ռազմական դրություն է սահմանվել։ Այնինչ, դեռևս 2019 թվականին նույն Արմեն Գրիգորյանը, որպեսզի Փաշինյանին ներկայացնի որպես գերագույն հրամանատար, հայտարարում էր, թե մենք փաստացի պատերազմի մեջ ենք։ Այսպիսով ստացվում է, որ ինչպես ցանկացած հարց, գլխավոր գերագույն հրամանատարի հարցը ևս պատվերով համերգի պես մի բան է. երբ Փաշինյանին պետք է, կարող է լինել գերագույն հրամանատար, իսկ երբ պետք չէ, ինքն այդ լիազորությունների հետ գործ չի ունեցել: Միայն թե մի հարց. եթե ԳԳՀ չի եղել, ի՞նչ գործ ուներ ռազմական որոշումների հետ: Ինչ-որ բան, կարծես, չի «բռնում»…» 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 20․04.21թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո

Նախորդ գրառումը

Քաղաքական Լիդերության Ինստիտուտի Կայացման Արժեքաբանությունը

Հաջորդ գրառումը

Եթե նախագահը չդիմի, ընդդիմությունը կդիմի ՍԴ․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026
Նորություններ

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026
Հաջորդ գրառումը

Եթե նախագահը չդիմի, ընդդիմությունը կդիմի ՍԴ․ «Հրապարակ»

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական