Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Զարմացած եմ՝ ԳՇ-ում նստածները Նիկոլին չե՞ն բացատրում, որ չի կարելի նման բան անել, չե՞ն հուշել, որ՝ այ տղա, քո արածով հայ ազգին տանում ես կործանման». Չարեքթարցի Աշոտ Սևյան

19/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում անդրադարձել էր ժամկետային զինծառայության ժամկետներին։

Այսպիսով՝ Գետափ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ պետք է գրավիչ դարձնեն ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխեն, ժամկետը կրճատեն. «Կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,-  ասել էր Փաշինյանը:

168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Աշոտ Սևյանը՝ հայտնի Չարեքթարի Աշոտը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նկատեց, որ այս ամենը միայն մեկ բան է նշանակում, որ Փաշինյանն ուզում է վերջնականապես վերացնել հայոց բանակը։

«Այդ մարդը որոշել է վերջնականապես հայ ազգի միջից վերացնել բանակ հասկացությունը։ Նա ինչպես որ ստորագրել է կապիտուլյացիան, այնպես էլ այժմ իր բոլոր քայլերով Հայաստանը տանում է կործանման։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար է անում, չհասկանալով չէր կարող էլի այսքան ոչ հայանպաստ քայլեր աներ ու դրանք շարունակեր։ Լավ էլ գիտակցաբար, ծրագրավորված՝ մարդիկ Հայաստանը տանում են կործանման, մեր ապագա սերունդներին տանում են կործանման»,- նշեց Աշոտ Սևյանը։

Թե ստեղծված իրավիճակում ո՞րը պետք է լինի իրավիճակին տիրապետող ու սրտացավ մարդկանց անելիքները, Աշոտ Սևյանը նշեց, որ թեև ինքը քաղաքականությունից հեռու մարդ է, այդուհանդերձ տեսնում է, որ այսօր մարդկանց համախմբող չկա։

«Գիտեմ մեկ բան՝ մի օր հայրենասեր տղաները դուրս են գալու ու այս հարցին վերջ դնեն՝ զենքով լինի թե այլ կերպ, սրա վերջը մի օր պետք է գա։ Սա իմ անձնական կարծիքն է։ Այսօր բոլորը կուսակցություններ են ստեղծում, ընտրությունների են պատրաստվում, ո՞ւմ հետ են պատրաստվում ընտրությունների։ Նույն բանն է, որ այսօր Հայաստանում պատրաստվեն Ալիևի հետ ընտրություններին։ Ինչո՞վ են տարբերվում Նիկոլն ու Ալիևը։ Հիմա կարելի է համարել, որ մենք այլևս ազգային գաղափարախոսություն չունենք»,- շեշտեց Աշոտ Սևյանը։

Ըստ ազատամարտիկի, այսօր Հայաստանն ունի Պաշտպանության նախարարություն և Գլխավոր շտաբ, արդյո՞ք այնտեղից Նիկոլ Փաշինյանին չեն ասել, թե ինչպես է նման բաներ անում։

«Զարմացած եմ՝ Գլխավոր շտաբում նստածները Նիկոլին չե՞ն բացատրում, որ չի կարելի նման բան անել, փաստացի պարզվում է, որ մենք Հայաստանում զինվորական էլ չունենք։ Ինչպե՞ս կարելի է, ԳՇ-ն Նիկոլին չհուշի, որ՝ այ տղա, քո արածով հայ ազգին ու բանակին տանում ես կործանման, սա այն նույն պատմությունն էր, որ բանակին ելակով էին պահում։ Երեք տարի շարունակ ես Նիկոլին անվանել ու անվանում եմ «ցռան Վերգո», բայց ափսոսում եմ, որ միայն անուն եմ տվել ու այլ քայլի չեմ գնացել ու այսօր զգում եմ դրա հետևանքները»,- ընդգծեց նա։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ այս հրապարակումից հետո իրավապահները գնան իր հետևից, քանի որ քննադատում է Նիկոլ Փաշինյանին, Աշոտ Սևյանը պատասխանեց.

«Ես առհասարակ մտավախություն չունեմ, եթե արտահայտվում եմ, ուրեմն ի վիճակի եմ, խոսքերս ուղղակի փողոց չեմ նետում։ Կյանքիս 33 տարին տվել եմ պատերազմներին, ես վախենալու որևէ բան չունեմ։ Ասում եմ՝ այսօրվա իշխանությունը, կառավարությունը, բոլորը՝ վերևից մինչև ներքև, ինձ համար թուրքեր են, թշնամի»։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեծագույն դավաճանը նախաձեռնում է հայկական բանակի ոչնչացումը․Հայկ Մարտիրոսյան

Հաջորդ գրառումը

«Վերջ թավիշին» խորագրով բազմաթիվ նոր գործեր կհարուցվեն․ Ամրամ Մակինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

«Վերջ թավիշին» խորագրով բազմաթիվ նոր գործեր կհարուցվեն․ Ամրամ Մակինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական